Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ շրջանակային համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i80025-Հայաստանի_կառավարությունը_հաստատել_է_Հայաստանի_եւ_ԵՄ_միջեւ_շրջանակային_համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 16:07 Asia/Tehran
  • Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության նիստին:

Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ստանձնած պարտավորությունները տեղեկատվական այլ ձեւաչափերով:

«Այս շրջանակային համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ միջեւ հարաբերությունները կտեղափոխի գործընկերական նոր մակարդակի վրա եւ ուղղված է առաջիկա տարիներին դրանց կարգավորմանը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ստանձնած պարտավորությունները ինտեգրման այլ ձեւաչափերով, կարգավորում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, ինչպես նաեւ ապահովում է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների տեւականությունը:

News.am