Մայր Աթոռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվում
https://parstoday.ir/hy/news/armenia-i80643-Մայր_Աթոռում_Սուրբծննդյան_պատարագ_է_մատուցվում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 06, 2018 08:46 Asia/Tehran
  • Մայր Աթոռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը:

Նշենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվում է Ջրօրհնեք, իսկ հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվել է Սուրբծննդյան Ճրագալույցի պատարագ:

News.am