Երևանը և Բաքուն սկզբունքորեն համաձայնության են եկել. Պոպովը Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i82457-Երևանը_և_Բաքուն_սկզբունքորեն_համաձայնության_են_եկել._Պոպովը_Ղարաբաղի_վերաբերյալ_բանակցությունների_մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն սկզբունքորեն համաձայնության են եկել այն փաստաթղթի վերաբերյալ, որում առկա է լրացուցիչ դիտորդական գործունեությունների մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo.ru-ն:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 26, 2018 16:04 Asia/Tehran
  • Երևանը և Բաքուն սկզբունքորեն համաձայնության են եկել. Պոպովը Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն սկզբունքորեն համաձայնության են եկել այն փաստաթղթի վերաբերյալ, որում առկա է լրացուցիչ դիտորդական գործունեությունների մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo.ru-ն:

«Կրակովում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական քայլերի նվազեցմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը: Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթուղթը , որը կարգավորում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը », - ասել է Իգոր Պոպովը Ադրբեջանի ԱՊԱ գործակալության կազմում:

Նրա խոսքով, դեռ կան տեխնիկական մի քանի հարցեր, որոնք դեռ համաձայնեցված չեն:

Իգոր Պոպովը նաև նշել է, որ բանակցությունները շարունակվել են նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

operativ.am