ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտադիր է այցելել Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i82491-ԵԱՀԿ_ԽՎ_նախագահը_մտադիր_է_այցելել_Հայաստան
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 27, 2018 10:22 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտադիր է այցելել Հայաստան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան:

Ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին՝ Ծերեթելին հիշեցրել է չլուծված հակամարտությունների մասին: «Ինչ վերաբերում է չկարգավորված հակամարտություններով այլ տարածաշրջաններին, ապա ես, օրինակ, ԽՎ-ի Միջազգային քարտուղարության հետ միասին պատրաստվում եմ այցելել Հայաստան եւ Ադրբեջան, և հնարավոր է այցելեմ նաեւ Մոլդովա»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը:

Ծերեթելին նաեւ հաստատել է իր աջակցությունը Իտալիայի՝ կազմակերպությունում նախագահության առաջնահերթություններին:

News.am