Հայաստանն ու ԵՄ¬ն հստակեցրել են տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i82783-Հայաստանն_ու_ԵՄ_ն_հստակեցրել_են_տեխնիկական_և_բյուջետային_աջակցության_ծրագրերը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունվարի 29¬ին տեղի է ունեցել նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 09:14 Asia/Tehran
  • Հայաստանն ու ԵՄ¬ն հստակեցրել են տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունվարի 29¬ին տեղի է ունեցել նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:

Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, Հայասստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ­ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկման միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։

Armenpress.am