«Արդարությունը պետք է վերականգնվի». Լիբանանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i84983-Արդարությունը_պետք_է_վերականգնվի_._Լիբանանի_նախագահն_այցելեց_Ծիծեռնակաբերդ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 07:11 Asia/Tehran
  • «Արդարությունը պետք է վերականգնվի». Լիբանանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ:

Նրան ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լիբանանի նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հիշատակի ծառուղում նա արծաթափայլ եղևնի տնկեց: Միշել Աունը եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Թանգարանի հուշամատյանում նա հետևյալ գրառումը կատարեց.
«Այն, ինչ ես տեսա այս թանգարանում, սարսափելի պատկերներ էին և շոշափելի վկայություններ, որոնք փաստում են հայ ժողովրդի պատմության արյունոտ ժամանակաշրջանի մասին: Սարսափելի ջարդերը, որոնք աննախադեպ են, հորդորում են ինձ ընդգծել այն ամենը, ինչ պետք է արվի հիշողության բյուրեղացման և արդարության վերականգնման համար, կեղծիքի նկատմամբ արդարության հաղթանակի համար:
Իմ խորին հարգանքը վեհանձն հայ ժողովրդին, որը, չնայած ցավին ու տառապանքներին, կարողացավ հպարտության արժանի հայրենիք կառուցել և համալրել հինավուրց քաղաքակրթության ժառանգությունը ավելի լավ ապագա կերտելու ճանապարհին»:

Panorama.am