ԵՄ-ն 160 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i85123-ԵՄ_ն_160_մլն_եվրո_է_հատկացրել_ՀՀ_ին
Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2018 17:13 Asia/Tehran
  • ԵՄ-ն 160 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ին

Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը:

Այն ներառում է համագործակցության հիմնական ոլորտները նոյեմբերին կնքված համաձայնագրի շրջանակներում։ Համաձայն փաստաթղթի, ՀՀ-ին մինչև 2020 թվականը մոտ 160 մլն եվրո կհատկացվի, հայտնում է ԵՄ պատվիրակությունը ՀՀ—ում։

Համագործակցության չորս հիմնական ուղղություններն են՝ հաստատությունների հզորացում և պատշաճ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, միակցվածություն, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա, ինչպես նաև շարժունակություն  ու մարդկանց միջեվ շփումներ:

panarmenian.net