Հռոմի Պապը պարգևատրել է Հայաստանի դեսպանին
Մարտ 17, 2016 14:25 Asia/Tehran
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:
Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:
armedia.am
13/3/2016
Պիտակ