Հռոմի Պապը պարգևատրել է Հայաստանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i8638-Հռոմի_Պապը_պարգևատրել_է_Հայաստանի_դեսպանին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2016 14:25 Asia/Tehran
  • Հռոմի Պապը պարգևատրել է Հայաստանի դեսպանին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:

Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:

armedia.am

13/3/2016