ԼՂ-ում ականի պայթյունից զոհվել է երեք մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i87644-ԼՂ_ում_ականի_պայթյունից_զոհվել_է_երեք_մարդ
ԼՂ-ի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով ականազերծողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2018 20:30 Asia/Tehran
  • ԼՂ-ում ականի պայթյունից զոհվել է երեք մարդ

ԼՂ-ի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով ականազերծողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «HALO Trust» միջազգային ականազերծող կազմակերպությունն ավելի վաղ հաստատել է, որ մարտի 29-ի առավոտյան մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։