ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i89752-ՀՀ_նախագահը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ղազախստանի_նախագահի_հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեռախոսազրույցում անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին::
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 26, 2018 17:36 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեռախոսազրույցում անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին::

ՀՀ նախագահի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում , Ղազախստանի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում քաղաքական կուսակցությունների միջև երկխոսության միջոցով տարաձայնությունները կարգավորվելու կապակցությամբ:

Քաղաքագետների համոզմամբ, հայաստանյան վերջին անհանդարտությունները ներքին խնդիր է և այլ երկրների ներկայացուցիչների հետ հարցի քննարկումը կլինի թուլության նշան :

ՀՀ մայրաքաղաք Երևանում ընթանում են բողոքի ցույցերը: Բողոքի շարժումը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը: Տասնօրյա բողոքի ցույցերի արդյունքում, ապրիլի 23-ին, վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Անհանդարտությունները շարունակվում են վարչապետի ընտրության ֆոնի վրա: