-
Հայաստանում ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հանուն հայոց պետականության ու հայ ժողովրդի արժեքների պահպանության պայքար. Արման Թաթոյան
Մարտ 31, 2025 07:56Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը. ՀՀ ԱԳՆ
Մարտ 31, 2025 07:22Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը՝ կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան մուծումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման՝ վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։
-
Աթենքում կայացել է Լեռնային Ղարաբաղի հայկական վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում
Մարտ 30, 2025 14:36Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության սրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախաձեռնությամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգությանը: Հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
-
Մարդիկ մինչև ձեր իշխանության գալն ապրում էին Արցախում, իրենց տներում, աշխատում էին, բարիք ստեղծում. Աբրահամյան
Մարտ 30, 2025 12:26Երբ իշխանական մունետիկները փորձում են սոցիալական տարբեր ծրագրերն արցախցիների վրա որպես լավություն «ծախել», իսկ նրանց` սեփական օջախներ վերադառնալու ցանկությունը` որպես «թշնամական գործողություն» կամ «պատերազմի հրահրում» ներկայացնել, սա ինքնին ցույց է տալիս սրանց բարոյական բնութագիրն ու քաղաքական տհասությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
-
Դուք կգաք ու կգնաք, իսկ Արցախյան շարժումը կմնա ու կեռա արդարության բոցերից. Արտակ Բեգլարյան
Մարտ 30, 2025 05:57Դուք կգաք ու կգնաք, իսկ Արցախյան շարժումը կմնա ու կեռա արդարության բոցերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
-
Պետք է համազգային, միասնական օրակարգ մշակել. Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է
Մարտ 29, 2025 15:01Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է մեկնարկել ի պաշտպանություն արցախցիների իրավունքների պաշտպանության։ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ներկաների հետ հնչեցրեց տերունական աղոթքը, ապա սկսվեցին ելույթները հանրահավաքի օրակարգային հարցերի շուրջ։
-
Բաքվում պահվող հայերի հարցով մտահոգությունները փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին. Մանե Թանդիլյան
Մարտ 29, 2025 05:55Մարտի 14-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեր ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել ենք պատասխան Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից, առ այն, որ մեր մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի քարտուղարությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
-
ՀՀ կառավարությունը վարում է Արցախի թեման, էջը, վերադարձի իրավունքը մեկընդմիշտ փակելու քաղաքականություն․ Գեղամ Ստեփանյան (տեսանյութ)
Մարտ 28, 2025 12:35ՀՀ կառավարությունը վարում է Արցախի թեման, էջը, վերադարձի իրավունքը մեկընդմիշտ փակելու քաղաքականություն։
-
ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը uպառնnւմ է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային. հայտարարություն
Մարտ 28, 2025 12:10Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
-
Հայաստանն ու միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հայ գերիների նկատմամբ իրականացվող կեղծ դատական գործընթացը. Կոստանյան
Մարտ 27, 2025 15:12Հայաստանի Հանրապետությունն ու միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հայ գերիների և այլ պահվող անձանց նկատմամբ Բաքվում իրականացվող կեղծ դատական գործընթացները և ազատել նրանց։