-
Իրանի փոխարեն Արևմուտքին ապավինելու արդյունքը նվաստացումն է
Ապրիլ 24, 2024 14:35X-ում հրապարակված գրառման մեջմ, Կովկաս հարցերով վերլուծաբան Ալիռեզա Թաղվինիան տեղադրել է Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը, որն ասել է․ «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռան խորհրդանիշն օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև»։
-
ՀՀ–ն 21-րդ դարում էլ բախվեց հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Ապրիլ 24, 2024 08:45Հայաստանը 21-րդ դարում էլ` 2020-2023 թվականներին բախվեց հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին, երբ 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։
-
Ալիևը սպառնալիքների նոր խմբաքանակ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Ապրիլ 23, 2024 16:01Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների նոր խմբաքանակ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
-
Հայաստանում իշխող կուսակցության պատգամավորը խոստանում է կտրել սեփական ձեռքերը, բայց «Տավուշից ոչինչ չտալ»
Ապրիլ 23, 2024 15:49Ձեռքերս էլ կկտրեմ, բայց Տավուշից ոչինչ չեմ տա: Հիմա Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
-
Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց. Ալիև
Ապրիլ 23, 2024 14:56Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև։
-
Երաշխիք չկա, որ Բաքուն չի փորձի ուժով բացել ՀՀ–ով միջանցքը. Քոչարյանը` սահմանազատման մասին
Ապրիլ 23, 2024 14:18Ադրբեջանը Տավուշում սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և Հայաստանի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
-
ՀՀ–ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև
Ապրիլ 23, 2024 14:04Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Այս մասին նա ասել է Բաքվում կայացած միջազգային համաժողովում։
-
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Ապրիլ 23, 2024 13:46«Հրապարակ» թերթը գրում է. «հայաստանի իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, Հայաստանինն՝ Հայաստանին» սկզբունքով:
-
Փաշինյանը հասկանում է դա. Էրդողանը` Հարավային Կովկասում հաստատվող նոր կարգի մասին
Ապրիլ 23, 2024 12:51Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է դա:
-
Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
Ապրիլ 23, 2024 12:43Ադրբեջանական կողմը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հանդիպեն Ղազախստանում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։