-
ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին
Նոյեմբեր 15, 2023 09:18Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։
-
Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել
Նոյեմբեր 15, 2023 07:55Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է БЕЛТА-ն։
-
Առաջիկայում հայ զբոսաշրջիկները կկարողանան Իրան մեկնել իերնց անձնական մեքենաներով
Նոյեմբեր 15, 2023 07:00Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության փոխտնօրեն Ալի Ասղար Շալբաֆանը հայտարարել է, որ 13-րդ կառավարության քաղաքականության օրակարգում օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը երկիր դյուրացնելու հարցն է, հավելելով. «Մինչ այժմ Իրաքի ու Թուրքիայի զբոսաշրջիկների համար հնարավոր է եղել անձնական մեքենաներով մուտք գործել Իրան, առաջիկա ամիսներին նման հնարավորություն կունենան նաև հայ զբոսաշրջիկները»:
-
Սամվել Շահրամանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. «Հրապարակ»
Նոյեմբեր 14, 2023 15:03«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։
-
Կարելի է ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին
Նոյեմբեր 14, 2023 13:58ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասաց, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
-
Սուր բանավեճ՝ Բաքվի և Եվրամիության միջև
Նոյեմբեր 14, 2023 13:46Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «անընդունելի» մեղադրանքներ է որակել Հայաստանին պաշտպանելու վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատարի հայտարարությունները։
-
Հայաստանը փորձում է նոր սպառազինություն ձեռք բերել
Նոյեմբեր 14, 2023 10:48Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։
-
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Նոյեմբեր 14, 2023 08:14ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Փաշինյանն այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
-
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը
Նոյեմբեր 14, 2023 08:01Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
-
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Նոյեմբեր 14, 2023 07:44Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ռազմական ուժը և սահմանների պաշտպանության կարողւթյունը։