-
Ադրբեջանի Հանրապետությունը պնդել է, որ Հայաստանը շտապ օգնության մեքենաներով զենք և տեխնիկա է տեղակայում տարածաշրջանում
Օգոստոս 19, 2023 16:44Ադրբեջանի Հանրապետությունը շաբաթ օրը պնդել է, որ Հայաստանը շտապ օգնության մեքենաների միջոցով ապօրինի ռազմական փոխադրումներ է իրականացնում Ղարաբաղի շրջանում։
-
Ադրբեջանցները կրկին թիրախավորել են «Սյունիք» օդանավակայանը․ հյուրերին շտապ տարհանել են․ Գոռ Ծառուկյան
Օգոստոս 19, 2023 14:16Ադրբեջանցի ահաբեկիչները կրկին թիրախավորել են Հայաստանի Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին X-ում գրառմամբ հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
-
ԿԽՄԿ-ն փոխզիջում գտնելու կոչ է արել՝ Արցախ հումանիտար փոխադրումները վերսկսելու համար
Օգոստոս 19, 2023 13:59Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ հումանիտար կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող հումանիտար պահանջմունքները բավարարելու համար։ Այս մասին նշվել է ԿԽՄԿ հայտարարությունում։
-
Ադրբեջանը Լաչինում կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը
Օգոստոս 19, 2023 07:25ԼՂ իշխանությունները հայտարարել են, որ օգոստոսի 17-ի երեկոյան Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը:
-
Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել. Տիգրան Աբրահամյան
Օգոստոս 19, 2023 07:00Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել:
-
«ՆովԷյր» ավիաընկերությունն օգոստոսի 19-ին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Կապան-Երևան երթուղով
Օգոստոս 19, 2023 06:57Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, օգոստոսի 19-ին «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
-
Կապանի ոսկու հանքը 55.4 մլն դոլարով վաճառվել է
Օգոստոս 18, 2023 16:19Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի հետ փոխկապակցված Gold Mining Company–ին։
-
ՉԺՀ դեսպանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. չինական նախաձեռնությունը դրա հետ կապ չունի
Օգոստոս 18, 2023 16:13Չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը դրա հետ կապ չունի։
-
Ձեր նշանակումը կնպաստի փոխգործակցության սերտացմանը. Սիմիդյանը՝ Իրանի դեսպանին
Օգոստոս 18, 2023 15:47Շրջակա միջավայրի նախարար (ՇՄՆ) Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
-
Ադրբեջանը սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում՝ այս անգամ մեղադրելով ՌԴ խաղաղապահներին. Արցախի ՊՆ
Օգոստոս 18, 2023 12:43Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը;