-
Կոչ՝ ՄԱԿ ԱԽ պետությունների առաջնորդներին՝ սթափեցրեք Ադրբեջանին․ եպիսկոպոսների հայտարարությունը
Օգոստոս 03, 2023 16:39Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսների հայտարարությունը․
-
Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
Օգոստոս 03, 2023 15:18ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց անձամբ Զոհրաբյանը։
-
Բայրամովը և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Օգոստոս 03, 2023 14:30Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։ Հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
-
Սա Բաքվի ծրագրված քաղաքականությունն է, որի հիմքում ընկած է սովի օգտագործումը որպես զենք. ԱԳՆ ներկայացուցիչ
Օգոստոս 03, 2023 14:18Լաչինի միջանցքը շարունակում է ամբողջովին փակ մնալ, եւ ցանկացած տեսակի հումանիտար բետռների տեղափոխումն արգելված է Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Սյունիքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:
-
Փաշինյան. Բաքվին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղության հասնելու հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից
Օգոստոս 03, 2023 12:05Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարելով,որ ներկայումս Ադրբեջանի հետ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա, Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն միտված քայլերից։
-
Հայաստանը դեռ հարություն է առնելու․ Վարդան Ոսկանյան
Օգոստոս 03, 2023 08:45Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը «Եվրոնյուզի» եթերում բարբաջել է, թե հայաստանցիներս պետք է հաշտվենք ներկայիս «աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
-
Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ. Փաշինյանը սպասում է խաղաղապահների պարզաբանմանը
Օգոստոս 03, 2023 08:38Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում արած հայտրարությունից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների զորախմբի պարզաբանումը:
-
Ինչո՞ւ են շիկացել կրքերը Սյունիքի շուրջ. փորձագետը` Արևմուտքի շտապողականության մասին
Օգոստոս 03, 2023 08:31Կապանում ԵՄ նոր գրասենյակի հիմնումը և ընդհանրապես այդտեղ Արևմուտքի ակտիվությունը ծառայում է մեկ նպատակի` տարածաշրջանից` մասնավորապես Սյունիքից, Ռուսաստանին և Իրանի դուրս մղելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-
Ադրբեջանը ցանկանում է հետագայում ՀՀ–ի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել. Փաշինյան
Օգոստոս 03, 2023 08:01Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը բերում է հունիսի 15–ին իր կողմից Հակարիի կամրջի եզրին ադրբեջանական դրոշի տեղակայման խոչընդոտումը հայ սահմանապահների կողմից։
-
Ժոզեպ Բորելի հետ զրույցում Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը
Օգոստոս 03, 2023 07:37Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։