-
Բաքուն հույս ունի, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն. Ալիև
Մայիս 03, 2023 10:03Բաքուն առաջընթացի հույս ունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովում։
-
Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ
Մայիս 03, 2023 09:25Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա այցի շրջանակում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ:
-
Մոսկվան հավատարիմ է Երևանի և Բաքվի հետ եռակողմ հայտարարությունների դրույթներին. Զախարովա
Մայիս 03, 2023 09:17Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ՝ 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրագործմանը։
-
Ադրբեջանը ցանկանում է վերացնել տարածաշրջանում հայկական ներկայացվածությունը. Մհեր Մարգարյան
Մայիս 03, 2023 09:11Ադրբեջանի կողմից հայկական մշակութային կոթողների ոչնչացումը տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մասն են։
-
Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու
Մայիս 03, 2023 08:03Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։
-
ՀՀ ԱԺ պատգամավորների ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններն են։
Մայիս 03, 2023 07:18ՀՀ Խորհրդարանը սկսել է լիագումար հերթական նիստերի աշխատանքը, սակայն օրակարգային հարցերի փոխարեն պատգամավորների ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններն են՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ։ Թեև պաշտոնապես քննարկումների մանրամասները դեռ չեն հաղորդվել, բայց ընդդիմությունն ահազանգում է քննարկվող վտանգավոր ձևակերպումների և լուծումների մասին։
-
ՀՀ քաղաքացիները անվտանգության ոլորտում Հայաստանի ամենակարևոր գործընկեր են համարել Իրանին
Մայիս 03, 2023 06:50Հրապարկվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի 2023թ հունվար-մարտ ամիսների հայաստանյան հարցման արդյունքները։
-
Ովքեր ՀՀ-ից գողացել են, չեն մարսելու, ժամկետանց հրթիռներ գնողները դատվելու են. հատիկ-հատիկ բոլորի հետեւից կգան.Արշակյան
Մայիս 02, 2023 15:20Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին ՀՀ-ն գլխատելու համար, դատվելու են: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
-
Վահան Քերոբյանը Դուբայում ներկայացրել է «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը
Մայիս 02, 2023 15:14ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել ՀՀ Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը։ Նախարարն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
-
Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել
Մայիս 02, 2023 14:43Ադրբեջանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ ապօրինաբար տեղադրած անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել։