-
Թուրքիան հակադարձել է Հայոց Ցեղասպանության մասին Բայդենի ուղերձին
Ապրիլ 25, 2023 06:51Թուրքիայի ԱԳ նախարարությունը հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն է անվանել։
-
Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է․ Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ
Ապրիլ 25, 2023 06:14Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռենատա Ալտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
-
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Ապրիլ 25, 2023 06:10Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան կայցելի Հայաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
-
Ալիև. Ղարաբաղի հայերն ունեն երկու ճանապարհ՝ հանձնվել կամ փախչել
Ապրիլ 25, 2023 05:22Բաքվի կառավարությանն առընթեր լրատվամիջոցները հայտնել են, որ Իլհամ Ալիևի հրամանով Լաչինի միջանցքի մուտքի մոտ Ադրբեջանի ն ռազմական անցակետի բացմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն երկու ճանապարհ՝ հանձնվել կամ փախչել:
-
Ի՞նչ է պետք անել Հայոց ցեղասպանության կրկնությունը բացառելու համար. Փաշինյանի ուղերձը
Ապրիլ 24, 2023 15:04Հայոց ցեղասպանության կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների ընկալումներից։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։
-
Ռուսաստանը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին
Ապրիլ 24, 2023 13:39Ռուսաստանը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին, Մոսկվան խիստ մտահոգված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճով, ասվում է երկուշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ:
-
Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ ՀՀ աշտպանության փոխնախարար
Ապրիլ 24, 2023 13:19Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
-
«Հեշտ իրավիճակ չէ, ջանքեր են պետք»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին
Ապրիլ 24, 2023 13:13Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Զատուլինը կոչ է արել կանխել նոր ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում
Ապրիլ 24, 2023 13:07ՌԴ Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:
-
Բաքուն արձագանքել է Հայաստանում Թուրքիայի և Ադրբերջանի դրոշների այրմանը
Ապրիլ 24, 2023 12:48Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ երկուշաբթի՝ ապրիլի 24-ին, «Օսմանցիների կողմից Հայոց ցեղասպանության» տարելիցի օրը այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետության դրոշները։