-
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Մարտ 22, 2023 07:41ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։
-
Հայտնաբերվել է մոլորված զինծառայողը. կյանքին վտանգ չի սպառնում
Մարտ 22, 2023 07:09ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտի 22-ին հայտնաբերվել է:
-
Ռուբեն Վարդանյանը հեռացավ Արցախի պետնախարարի պաշտոնից. Ադրբեջանը չբացեց Լաչինի միջանցքը. Զատուլին
Մարտ 21, 2023 16:03Ռուսաստանը ուժ չի կիրառում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար, քանի որ նման հրաման տալը հեշտ է, իսկ հետեւանքները տխուր կլինեն։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
-
Նոր վտանգներ Արցախի համար. Գերագույն հոգևոր խորհուրդը դիմել է միջազգային կառույցներին
Մարտ 21, 2023 15:37Գերագույն հոգևոր խորհուրդը ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրամիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին կոչ է անում հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի վճռի կատարմանը։ Այս հայտարարությունը տարածել է Գերագույն հոգևոր խորհուրդը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
-
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Մարտ 21, 2023 14:48Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով երկու պատվիրությունների մասնակցությամբ:
-
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
Մարտ 21, 2023 14:34Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են Արցախի հետ բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։
-
Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը, քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի. Արցախի ԱԺ նախագահ
Մարտ 21, 2023 13:52ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է
-
Զինծառայողը մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում
Մարտ 21, 2023 13:51ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն մարտի 21-ին ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում,նախնական տվյալներով՝ մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
-
Ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Մարտ 21, 2023 12:28ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:
-
Արցախին հասցվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Մարտ 21, 2023 10:05Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: