Նյու Յորքում հազարավոր մարդիկ պահանջել են վերջ դնել Գազայի սովին
Օգոստոս 17, 2025 10:00 Asia/Tehran
-
Պաղեստինամետ քաղաքացիենրի բողոքի ցույցը Նյու Յորքում
Նյու Յորքում հազարավոր մարդիկ մասնակցել են Պաղեստինին աջակցության ցույցին, կոչ անելով վերջ դնել Գազայի սովին։
Օգոստոսի 16-ին կայացած երթի մասնակիցները բողոքել են Գազայի հատվածում «Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից պարտադրված սովի» դեմ։ Նյու Յորքի հանրային գրադարանի առջև տեղի ունեցած երթը Միացյալ Նահանգներում առաջին խոշոր ցույցն էր, որը կենտրոնացած էր Գազայում Իսրայելի կողմից պարտադրված սովի վրա։ Կազմակերպիչները հայտնել են, որ ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներր, որոնցից մի քանիսը ավտոբուսով Նյու Յորք էին ժամանել այլ քաղաքներից։