ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը զգուշացրել է ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/daily_news-i235934-ԻԻՀ_ԶՈՒ_գլխավոր_շտաբը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_և_Սիոնիստական_ռեժիմին
Հպարտ ազատամարտիկների վերադարձի 16-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նշել է. «Մենք կրկին խիստ նախազգուշացնում ենք հանցագործ ու չար ԱՄՆ-ին և Սիոնիստական դաժան ռեժիմին, որ եթե կրկնեն որևէ գործողություն, կբախվեն ավելի ջախջախիչ պատասխանի, քան նախկինում»:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Օգոստոս 17, 2025 10:03 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը զգուշացրել է ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին

Հպարտ ազատամարտիկների վերադարձի 16-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նշել է. «Մենք կրկին խիստ նախազգուշացնում ենք հանցագործ ու չար ԱՄՆ-ին և Սիոնիստական դաժան ռեժիմին, որ եթե կրկնեն որևէ գործողություն, կբախվեն ավելի ջախջախիչ պատասխանի, քան նախկինում»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է. «Իսլամական հեղափոխության փառահեղ պատմությունը՝ իր վերելքներով ու վայրէջքներով, բազմաթիվ ոսկե էջեր է արձանագրել էպոսներ և փառահեղ հաղթանակներ ստեղծելու հարցում իրանցիների անսասան հավատքի և աննախադեպ եռանդի պատմության մեջ։
Այս փառքը դաս է գերիշխանության համակարգի և  բռնատեր առաջնորդների համար, քանի որ այս հերոսական ժողովուրդն իր իմաստուն և քաջարի ղեկավարությամբ, ապացուցել է, որ ոչ մեկը չի կարող իր հետ խոսել ուժի և սպառնալիքների լեզվով»։
ԳՇ շտաբի հայտարարության մեջ ասված է․  «Մենք կրկին խստորեն զգուշացնում ենք հանցագործ ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին՝ դադարեցնել հզոր և անպարտելի Իրանի դեմ դավադրություններն ու զրպարտությունները, քանի որ ցանկացած սխալ հաշվարկի և  գործողության դեպքում, կստանան 12-օրյա պատերազմի լայնածավալ գործողություններից ավելի կոշտ պատասխան»։