Սիրիայում ամերիկացի զինվորների կապը՝ ԻԼԻՊ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i235980
Իրաքի «Ֆաթհ» կոալիցիայի առաջնորդներից մեկը զգուշացրել է Սիրիայում ԻԼԻՊ-ի վտանգների, ինչպես նաև ամերիկացի զինվորների՝ այս ահաբեկչական խմբավորման հետ կապի մասին։
(last modified 2025-08-18T08:37:45+00:00 )
Օգոստոս 18, 2025 12:06 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկացի զինվորների կապը՝ ԻԼԻՊ-ի հետ

Իրաքի «Ֆաթհ» կոալիցիայի առաջնորդներից մեկը զգուշացրել է Սիրիայում ԻԼԻՊ-ի վտանգների, ինչպես նաև ամերիկացի զինվորների՝ այս ահաբեկչական խմբավորման հետ կապի մասին։

Ուդայ Աբդուլ Հադին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները որևէ գործողություն չեն ձեռնարկում Սիրիայում ԻԼԻՊ-ի 20 կենտրոնացման կետերի դեմ։
Նա հավելել է. «ԱՄՆ-ն պնդում է, որ պայքարում է ահաբեկչության դեմ Սիրիայում, մինչդեռ նրա ստերը օրեցօր բացահայտվում են: Դեյր Էզ Զորում, Հոմսում և Սիրիայի այլ շրջաններում կա ավելի քան 20 կետ, որտեղ ամերիկացի զինվորները որևէ գործողություն չեն ձեռնարկում այնտեղ տեղակայված ահաբեկիչների դեմ: Բացի այդ, ամերիկացի զինվորները փորձում են ուղղակի կապ հաստատել Սիրիայում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ»: