Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին. Մենք մտադրություն չունենք կտրել Իրան-Հայաստան սահմանը
Օգոստոս 27, 2025 15:57 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չունի Իրան-Հայաստան սահմանը կտրելու կամ «Զանգեզուրի» շրջանը գրավելու ծրագրեր։
Ալիևն Al-Arabiya-ին տված հարցազրույցում ասել է. ««Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար, և Ադրբեջանի կողմից այս շրջանը գրավելու կամ Իրան-Հայաստան սահմանը կտրելու մտադրության մասին լուրերը բացարձակապես անհիմն են»։
Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության կարևորությանը՝ նա ասել է. «Բաքուն ձգտում է ստեղծել նոր հաղորդակցման հարթակներ, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բոլոր երկրներին»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականության հարգումը և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը։