Իրանի փոստի ընկերության միջազգային նվաճումը՝ ռոբոտաշինության ոլորտում
Իրանի ազգային փոստային ընկերությունը 2024 թվականին արժանացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան փոստային միության (APPU) նորարարության մրցանակին՝ խելացի ռոբոտաշինության տեխնոլոգիայի ներդրմամբ: Տեխնոլոգիան զգալիորեն բարելավել է ծանրոցների տեսակավորման կենտրոնների աշխատանքի արագությունը, ճշգրտությունը և արտադրողականությունը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան փոստային միության ամսագիրը մի հոդվածում ողջունել է Իրանի նվաճումը: Խելացի համակարգը յոթ ամսվա ընթացքում 100% ճշգրտությամբ մշակել է ավելի քան երկու միլիոն ծանրոց և ապահովել օրական 30 հազար ծանրոցի առաքում 64 ուղղություններով: Այս նախագիծը, որը կրճատել է էներգիայի սպառումը և աշխատուժը, այժմ գործում է Թեհրանի կենտրոնում, և մեկնարկել է նաև Քերմանշահում: