Իրանի ԱԳ նախարար. ԱՄՆ-ի միակողմանի և ահաբեկչական գործողությունները դատապարտելի են
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236770-Իրանի_ԱԳ_նախարար._ԱՄՆ_ի_միակողմանի_և_ահաբեկչական_գործողությունները_դատապարտելի_են
Իրանի ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների միակողմանի և ահաբեկչական գործողություններն ասելով. «Անկախ զարգացող երկրների նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է և միջազգային խաղաղության ու անվտանգության հստակ սպառնալիք»։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Սեպտեմբեր 08, 2025 09:38 Asia/Tehran
  • Աջ կողմում՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ձախից՝ Վենեսուելայի ԱԳնախարար Իվան Խաիլ Պինտո 
    Աջ կողմում՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ձախից՝ Վենեսուելայի ԱԳնախարար Իվան Խաիլ Պինտո 

Իրանի ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է այլ երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների միակողմանի և ահաբեկչական գործողություններն ասելով. «Անկախ զարգացող երկրների նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքը ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է և միջազգային խաղաղության ու անվտանգության հստակ սպառնալիք»։

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվանխիլ Պինտոյի հետ հեռախոսազրույցում,   Աբբաս Արաղչին Իրանի աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին՝ ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարում։
Վենեսուելայի ԱԳ  նախարարն անդրադարձել է Կարակասի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների աճին և   տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ 
 Նա գնահատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և նպատակների պաշտպանության, ինչպես նաև Վենեսուելայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության հարցում և ընդգծել, որ Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը կպաշտպանեն իրենց անկախությունը, ազգային ինքնիշխանությունը և ինքնորոշման իրավունքը ամուր կամքով։