Պապոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ընդլայնման ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i237104-Պապոյանն_Իրանի_դեսպանի_հետ_քննարկել_է_տնտեսական_համագործակցության_ընդլայնման_ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Սեպտեմբեր 17, 2025 17:52 Asia/Tehran
  • Պապոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ընդլայնման ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Նա նաև շնորհավորել է դեսպանին Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ծրագրերը։

Երկուստեք կարևորվել են համատեղ իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակվել մեկնարկած ծրագրերի շարունակականության և առաջիկա անելիքների մասին։