ԻԻՀ ԱԳ նախարար. Կառավարության արագ ձևավորումը քաղցրություն կհաղորդի Իրաքի ընտրություններին
ԻԻՀ ԱԳ նախարարը շաբաթ օրը շնորհավորել է Իրաքի կառավարությանը և ժողովրդին՝ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների խաղաղ և հաջող անցկացման կապակցությամբ՝ հավելելով. «Նոր կառավարության արագ ձևավորումը քաղցրություն կհաղորդի Իրաքի ժողովրդի ընտրություններին»։
Ամմար Հաքիմի ավագ խորհրդական և Իրաքի ազգային իմաստության շարժման փոխնախագահ Մոհսեն Հաքիմի հետ հանդիպման ժամանակ, ով Թեհրան էր մեկնել՝ իրանցի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով, Աբբաս Արաղչին Իրաքի ժողովրդի ընտրություններին մասնակցության աճը համարել է ժողովրդավարական գործընթացի ամրապնդման և երկրի ինքնիշխանության ու ազգային անվտանգության պաշտպանության կարևոր քայլ և հույս է հայտնել, որ ընտրությունները կհարթեն Իրաքում համախմբվածության, անվտանգության և առաջընթացի հետագա ամրապնդման ճանապարհը։
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Իսլամական Հանրապետությունը վճռական է՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել Իրաքի հետ բարեկամական հարաբերությունները»։
Հանդիպման ընթացքում Մոհսեն Հաքիմը ոխսել է Իրաքում վերջերս կայացած ընտրությունների անցկացման գործընթացի մասին և գնահատել Իրանին՝ դիրքորոշումների և Իրաքի կառավարությանը և ժողովրդին ցուցաբերած աջակցության համար: