Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին․ Արծվիկ Մինասյան
https://parstoday.ir/hy/news/event-i219112-Հրաժարականի_հարցի_քննարկումը_և_հրավիրված_նիստը_կայանալու_է_հունիսի_17_ին_Արծվիկ_Մինասյան
Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 12, 2024 06:02 Asia/Tehran
  • Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին․ Արծվիկ Մինասյան

Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30։

Այս մասին հայտնել է  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։ Հունիսի 17-ին ժամը 18:30-ին նիստը գումարվելու է»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։