Մեկնաբանություն - Ինչո՞ւ Իրանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը հակառակ արդյունք ունեցավ
Իրանի միջուկային ծրագրին վնասելու և երկրի զսպող ուժը թուլացնելու նպատակով Իսրայելի կողմից իրականացված հարձակումը հանգեցրեց Թեհրանի տարածաշրջանային և ներքին դիրքերի ամրապնդմանը՝ հակառակ Թել Ավիվի և որոշ արևմտյան վերլուծաբանների սպասումներին։
Ամերիկյան Foreign Policy պարբերականը համապարփակ վերլուծություն է կատարել 12-օրյա պատերազմի վերաբերյալ, որի ընթացքում ուսումնասիրել է ն Իսրայելի անհաջողության պատճառները։ Պարբերականը գրում է, որ հարձակումը բացարձակապես անարդյունավետ է եղել։
Հարձակման սկզբում Իսրայելը փորձեց գաղտնի գործողությունների և ավիահարվածների միջոցով թիրախավորել Իրանի զգայուն օբյեկտները, սակայն Իրանի արագ և վճռական արձագանքը, որի ըթնացքում հրթիռներ արձակվեցին իսրայելական և ամերիկյան բազաների ուղղությամբ, ոչ միայն խաթարեց ռեժիմի ծրագիրն այլև հակամարտությունը տեղափոխեց Իրանի սահմաններից դուրս։ Այս գործողությունը ցույց տվեց, որ Իրանը կարող է փոխել տարածաշրջանային անվտանգության խաղի կանոնները։
Foreign Policy-ն գրում է, որ չնայած իսրայելցի պաշտոնյաների կողմից իրականացվող լայնածավալ քարոզչությանը, Իրանի միջուկային ծրագրի հիմնական օբյեկտները լուրջ վնաս չեն կրել։ Իրանի ռազմավարական զսպոող ուժը թուլացնելու Թել Ավիվի ջանքերը նույնպես անարդյունավետ էին։ Ըստ արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականների՝ Իրանի միջուկային տեխնոլոգիաների զարգացման հիմնական օբյեկտները մնացել են անվնաս։
Ի պատասխան հարձակումների՝ Իսլամական խորհրդարանը հաստատեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը։ Այս որոշումն արտացոլում է Իրանի ռազմավարական դիրքորոշման փոփոխությունը միջազգային մոնիթորինգի նկատմամբ։ Այսպիսով Իրանը որդեգրեց «ոչ թափանցիքկ միջուկային» քաղաքականություն, որը Իսրայելը տարիներ շարունակ ոչ պաշտոնապես վարում է՝ խոչընդոտելով իր միջուկային զինանոցի թափանցիկությանը։
Իրանի հրթիռային հզորությունը
Պատերազմի հետևանքներից մեկը եղավ Իրանի հրթիռային հզորության ընդլայնումը։ Foreign Policy-ին գրում է, որ իրանական բալիստիկ հրթիռներին հաջողվել է շրջանցել ԱՄՆ-ի և Իսրայելի առաջադեմ պաշտպանական համակարգերը և հարվածել կարևոր թիրախների, ինչպիսիք են ռազմական բազաները, նավթավերամշակման գործարանները և հետախուզական կենտրոնները։
Տեխնիկական վնասից բացի, պատերազմն Իսրայելի համար ունեցավ հսկայական տնտեսական և սոցիալական հետևանքներ։ Երկրի օդանավակայանները, այդ թվում՝ Բեն-Գուրիոնը, փակվեցին, տնտեսությունը կանգ առավ, և ներկայացվեց ավելի քան 41 հազար փոխհատուցման հայց։ Հաշվարկները ցույց են տալիս, որ Իսրայելը THAAD համակարգով հրթիռները որսալու համար ծախսել է առնվազն 500 միլիոն դոլար։ Այս տվյալները հրապարակվում են մի իրավիճակում, երբ ռեժիմը խիստ գրաքննության է ենթարկում ԶԼՄ-ներին։
Ամերիկացի պաշտոնյաները նույնպես խոստովանել են այս փաստը։ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը շեշտել է, որ պատերազմի շարունակությունը հնարավոր չէ Իսրայելի համար, և որ միակ ելքը հակամարտությունը դադարեցնելն է։ Դոնալդ Թրամփը նույնպես աննախադեպ հայտարարություններ արեց՝ հստակ նշելով, որ Իսրայելը ծանր կորուստներ է կրել։
Իրանում ազգայնականությունն ամրապնդվեց
Պատերազմի ամենակարևոր սոցիալական հետևանքներից մեկը Իրանում միասնության և ազգայնական տրամադրությունների ամրապնդումն էր։ Հակառակ արևմտյան վերլուծաբանների կանխատեսումների, ովքեր կարծում էին, թե արտաքին ճնշումները կարող են անկարգություններ կամ քաղաքական անկայունություն առաջացնել Իրանում, հարձակումօից հետո երկրում ձևավորվեց համերաշխության մթնոլորտ։
Foreign Policy-ն գրում է, որ Իսրայելի հարձակումների նկատմամբ հանրային վրդովմունքը սոցիալական համերաշխություն ձևավորեց հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ արվեստագետների, մարզիկների, հոգևորականների և նույնիսկ Z սերնդի երիտասարդների շրջանում։ Երկրում շատ արագ ձևավորվեցին կամավորական շարժումներ, որոնք աջակցում էին հարձակումներից փրկվածներին։ Իսկ զոհված խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և բժիշկների պատկերներն ավելի ամրապնդեցին հարձակման ագրեսիվ բնույթի վերաբերյալ հանրության համոզմունքը։
Պարբերականը նշում է, որ Սիոնիստական ռեժիմը սխալ հաշվարկներ է կատարել և պատերազմ է սկսել, որի ընթացքում ոչ միայն չի կարողացել հասնել իր նպատակներին, այլև ամրապնդել է Իրանի ներքին համախմբվածությունը և բացահայտել Թել Ավիվի ռազմավարական թույլ կողմերը։