Ամերիկյան կայք. Իրանում պառակտում առաջացնելու քաղաքականությունը դատապարտված է ձախողման
https://parstoday.ir/hy/news/world-i234230-Ամերիկյան_կայք._Իրանում_պառակտում_առաջացնելու_քաղաքականությունը_դատապարտված_է_ձախողման
Pars Today – Ամերիկյան Responsible Statecraft կայքը վերլուծական զեկույցում քննադատել է Իրանը էթնիկապես մասնատելու ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ նեոպահպանողական շրջանակների ջանքերը, և այս մոտեցումը անվանել է «ռազմավարական սխալ», որը կրկնելով Իրաքի և Սիրիայի նմանատիպ անհաջող փորձերը կայունության փոխարեն կհանգեցնի կործանարար քաոսի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2025 11:19 Asia/Tehran
  • Ամերիկյան կայք. Իրանում պառակտում առաջացնելու քաղաքականությունը դատապարտված է ձախողման

Pars Today – Ամերիկյան Responsible Statecraft կայքը վերլուծական զեկույցում քննադատել է Իրանը էթնիկապես մասնատելու ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ նեոպահպանողական շրջանակների ջանքերը, և այս մոտեցումը անվանել է «ռազմավարական սխալ», որը կրկնելով Իրաքի և Սիրիայի նմանատիպ անհաջող փորձերը կայունության փոխարեն կհանգեցնի կործանարար քաոսի։

Այս հաղորդման  համաձայն, սիոնիստական ​​լոբբիին մոտ կանգնած որոշ վերլուծական կենտրոններ և ճնշման խմբեր, այդ թվում՝ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը (FDD), փորձում են «Իրանի ռասայական կազմը» ներկայացնել որպես թուլություն և տարածել անջատողականության քաղաքականություն: Այս կապակցությամբ, Jerusalem Post-ի հոդվածում նույնիսկ  Դոնալդ Թրամփից պահանջվել է սեղանին դնել «Իրանի մասնատման տարբերակը»:

Responsible Statecraft կայքը նաև  անդրադառնալով վերջերս կայացած Եվրախորհրդարանի «Իրանի ապագան» խորագրով նիստին, որին մասնակցել  են Իսլամական Հանրապետության մի շարք  ընդդիմադիր, անջատողական, միապետական խմբեր: Հոդվածի  հեղինակը քննադատել է այս քայլը և գրել. «Եվրոպական խորհրդարանը դարձել է աքսորված  ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների հարթակ»:

Այս լրատվամիջոցը նաև ընդգծել է, որ Իրանի սոցիալական կառուցվածքն ունի ազգային, պատմական և խորը արմատներով ինքնություն, որն  արտաքին ճնշումների դեմ ցուցաբերել է ավելի մեծ համախմբվածություն ու համերաշխություն, ուստի պառակտում  առաջացնելու այս փորձերը չեն կարող ոչնչացնել այս ամուր հիմքը:

Այս վերլուծական կայքը զգուշացնում է, որ Իրանի վերաբերյալ անջատողական գաղափարների վրա հույս դնելը ոչ միայն անիրագործելի է, այլև վտանգավոր և հակասում է տարածաշրջանային կայունությանը, իսկ Մերձավոր Արևելքում տեղի ունեցածի նման ռազմավարական սխալների կրկնությունը կարող է կրկին մարդասիրական աղետներ առաջացնել։