Իրանի Օդուժի հրամանատար.«Տեխնիկայի օպտիմալացման համար Իրանն այլ երկրների կարիքը չունի»
Նոյեմբեր 10, 2018 13:40 Asia/Tehran
ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատարն ասել է.«Պահեստամասերի հայթայթման ու տեխնիկայի օպտիմալացման համար Իրանն այլ երկրների կարիքը չունի»:
Շաբաթ օրը, Իրանի Հարավային Խորասանի կենտրոն Բիրջանդ քաղաքում, ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատար բրիգադային գեներալ օդաչու Ազիզ Նասիրզադեն հավելել է.«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն տեխնիկայի օպտիմալացման և զինված ուժերի, այդ թվում՝ Իրանի օդուժի կառավարման ավտոմատացման վրա»:
ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատարը հավաստել է.«Իրանի զինված ուժերը պաշտպանական տեխնիկաների արտադրման ոլորտում լավ փորձառություններ են ձեռք բերել և «Քոսար» կործանիչի արտադրությունը այդ կարողությունների նմուշներից է համարվում:
Պիտակ