Իրանի ժողովուրդն ընդդիմանալու է բռնությանը. Ղասեմի
https://parstoday.ir/hy/news/iran-i100548-Իրանի_ժողովուրդն_ընդդիմանալու_է_բռնությանը._Ղասեմի
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Իրանը հաղթահարելու է բռնությունն, ում կողմից էլ որ դա լինի և պատմությունն իրանցիների դրա վկան է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2018 01:31 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդն ընդդիմանալու է բռնությանը. Ղասեմի

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Իրանը հաղթահարելու է բռնությունն, ում կողմից էլ որ դա լինի և պատմությունն իրանցիների դրա վկան է»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, նշելով, որ ԱՄՆ-ն իր ամբողջ ջանքն ի գործ է դրել իրանցիներին ճնշելու համար, հավելել է. «ԱՄՆ-ն ենթադրում է, որ անխոհեմ քայլերով, ստով ու խորամանկությամբ կարող է խաթարել Իրանի ժողովրդի միասնականությունը: Սակայն իրանցիներն ԱՄՆ-ին ավազակ ու ագրեսոր պետություն են ճանաչում»:

«Սպիտակ տան խորհրդականները տարված են պատրանքներով ու ընչաքաղցությամբ և հենց դա էլ նրանց մղում է իրարահաջորդ սխալներ թույլ տալու: Իրանն ԱՄՆ-ին հորդորում է հրաժարվել ներվայնացումից ու անխոհեմությունից»,-հայտարարել է Ղասեմին նշելով, որ ԱՄՆ-ի քայլերը միջնադարյան են:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Արաբիայի գահաժառանգի այն հայտարարությանը, թե աշխարհը պիտի կենտրոնանա Իրանի ու Թուրքիայի սպառնալիքի վրա, ընդգծել է. «Սաուդցիները սխալվում են և ոչ հեռու ապագայում զղջալու են»:

«Սաուդցիները վերտարածաշրջանային ուժերի համար սպառման թվական ունեն և Արաբիայի իշխանավորները պիտի դասեր քաղեն այլ երկրների պատմությունից»,-ընդգծել է Ղասեմին:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակի խոսքերով, Սիոնիստական ռեժիմն իսլամական աշխարհում բախումներ հրահրելու հստակ քաղաքականություն է վարում: Նա ասել է. «Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն արաբական երկրներ, արաբական-իսլամական երկրների միջև պառակտում առաջացնելու ուղղությամբ գործադրված ջանք է»: