ԱԷՄԳ-ն 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը. Ղարիբաբադի
https://parstoday.ir/hy/news/iran-i100644-ԱԷՄԳ_ն_13_րդ_անգամ_հաստատեց_ՀԳՀԾ_ին_Իրանի_հավատարմությունը._Ղարիբաբադի
Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը հայտարարելով ՀԳՀԾ-ի գործադրումը  ստուգելու մասին ԱԷՄԳ-ի գերատեսչի զեկույցի հրապարակման մասին, ասաց. «Այս զեկույցը 13-րդ անգամ հաստատում է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2018 03:42 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-ն 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը. Ղարիբաբադի

Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը հայտարարելով ՀԳՀԾ-ի գործադրումը  ստուգելու մասին ԱԷՄԳ-ի գերատեսչի զեկույցի հրապարակման մասին, ասաց. «Այս զեկույցը 13-րդ անգամ հաստատում է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին երկուշաբթի օրն ասաց. «ԱԷՄԳ-ի զեկույցում նշված է, որ 2016 թվականի հունվարին ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելու օրից գործակալությունը ՀԳՀԾ-ի կետերի համաձայն ստուգել և վերահսկել է Իրանի կողմից միջուկային պարտավորությունների գործադրմանը և քննության գործընթացում ու նաև անհրաժեշտ կայքերին հասանելիություն ունենալու հարցում որևէ խնդիր չի ունեցել»։

Ղարիբաբադին, ընդգծելով, որ հակառակ ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքին Իրանն այդ համաձայնության հանդեպ պատասխանատու մոտեցում է ցուցաբերել, ասաց. «Եթե ՀԳՀԾ-ի կողմերը ցանկանում են, որ այս համաձայնությունը պահպանվի, պետք է քայլեր անեն՝ ՀԳՀԾ-ի օգուտներին Իրանին հասանելիության ուղղությամբ»:

Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական հրաժարումը և Իրանի դեմ այդ երկրի պատժամիջոցները դեմ համարելով ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, հայտարարեց, որ դրանք անտեսում ու անարգում են միջազգային հանրության տեսակետը: