ԱԷՄԳ-ն 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը. Ղարիբաբադի
Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը հայտարարելով ՀԳՀԾ-ի գործադրումը ստուգելու մասին ԱԷՄԳ-ի գերատեսչի զեկույցի հրապարակման մասին, ասաց. «Այս զեկույցը 13-րդ անգամ հաստատում է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին երկուշաբթի օրն ասաց. «ԱԷՄԳ-ի զեկույցում նշված է, որ 2016 թվականի հունվարին ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելու օրից գործակալությունը ՀԳՀԾ-ի կետերի համաձայն ստուգել և վերահսկել է Իրանի կողմից միջուկային պարտավորությունների գործադրմանը և քննության գործընթացում ու նաև անհրաժեշտ կայքերին հասանելիություն ունենալու հարցում որևէ խնդիր չի ունեցել»։
Ղարիբաբադին, ընդգծելով, որ հակառակ ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքին Իրանն այդ համաձայնության հանդեպ պատասխանատու մոտեցում է ցուցաբերել, ասաց. «Եթե ՀԳՀԾ-ի կողմերը ցանկանում են, որ այս համաձայնությունը պահպանվի, պետք է քայլեր անեն՝ ՀԳՀԾ-ի օգուտներին Իրանին հասանելիության ուղղությամբ»:
Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական հրաժարումը և Իրանի դեմ այդ երկրի պատժամիջոցները դեմ համարելով ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, հայտարարեց, որ դրանք անտեսում ու անարգում են միջազգային հանրության տեսակետը: