Նոյեմբեր 13, 2018 18:20 Asia/Tehran
  • Իրանի և Նիդերլանդների քաղաքական երկխոսության նոր փուլը

Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների քաղաքական հարցերով տեղակալները հանդիպել ու խոսել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: Այս մասին հաղորդում է Իրանի ԱԳ նախարարության մամլո ծառայությունը:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Էրաղչին, երեքշաբթի օրը Թեհրանում Նիդերլանդների ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Անդրեյ Հասպելզի հետ հանդիպման ժամանակ ասել է.«ԱՄՆ-ն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու  իր միակողմանի և անօրինական քայլով խախտել է Անվտանգության խորհրդի բանաձևը և մյուսներին էլ հորդորում է հետևել իր օրինակին»:

Լուսաբանելով  Իրանի տարածաշրջանային քաղաքականությունները, Էրաղչին հավելել է.«Հակառակ տարածաշրջանի որոշ երկրներին, որոնք իրենց սխալ քաղաքականություններով տարածաշրջանում լարվածություն են առաջացրել, Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումն է»:

Քաղաքական երկխոսությունների նոր փուլի կայացման նպատակով Թեհրան այցելած Հասպելզն ասել է.«Նիդերլանդները, որպես Եվրամիության անդամ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ, աջակցում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և ամենայն լրջությամբ հետևում է բանկային փոխանակումների մեխանիզմի իրականացման գործընթացին:

Պիտակ