Վելայաթի.«Գրողներն ու հրատարակիչները կարևոր դեր են խաղում թշնամիների դավերի բացահայտման գործում»
https://parstoday.ir/hy/news/iran-i100704-Վելայաթի._Գրողներն_ու_հրատարակիչները_կարևոր_դեր_են_խաղում_թշնամիների_դավերի_բացահայտման_գործում
Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Գրողներն ու հրատարակիչները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում թշնամիների չարաբաստիկ սադրանքներն ու պլանները լուսաբանելու հարցում»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2018 14:40 Asia/Tehran
  • Վելայաթի.«Գրողներն ու հրատարակիչները կարևոր դեր են խաղում թշնամիների դավերի  բացահայտման գործում»

Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Գրողներն ու հրատարակիչները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում թշնամիների չարաբաստիկ սադրանքներն ու պլանները լուսաբանելու հարցում»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Այսօր Թեհրանում կայացած «Հիմնել Պաղեստինի գրական մրցանակ» խորագրով Դիմադրության հովանավոր գրողների ու հրատարակիչների միությունների նիստում ունեցած ելույթում Ալի Աքբար Վելայաթին  ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ուղղված է իսլամական դիմադրության աճող ուղու կասեցմանը և Սիոնիստական ռեժիմի անվտանգության ապահովմանը»:

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը հավելել է.«Դիմադրության ճակատի նկատմամբ ԱՄՆ-ի մեծագույն մարտահրավերը հակաիմպերիալիստական կողմնորոշումն է, ընչաքաղցություններին, բռնություններին ու Սիոնիստական մանկասպան ռեժիմի նկատմամբ հովանավորչական ու միակողմանի մոտեցումներին դիմակայելը»:

Անդրադառնալով գրչի ու մտքի մշակների կարևոր ու ազդեցիկ դերակատարությանը Վելայաթին նկատել է.«Գրողներն ու հրատարակիչները բացահայտելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունների նպատակներն ու քաղաքականությունները, կարող են կանխել նրանց սադրանքների իրականացումը»:

Այսօր Թեհրանում 14 իսլամական երկրների գրական միությունների ու հրատարակչական ասոցիացիաների ավելի քան 20 հյուրերի մասնակցությամբ իր աշխատանքն սկսեց Պաղեստինի  Դիմադրության հովանավոր գրողների ու հրատարակիչների միությունների նիստը:

Այն նոյեմբերին 15-ին կավարտի  իր աշխատանքը: