Ռոհանի. «Իրանը գլուխ չի խոնարհելու ԱՄՆ-ի առաջ»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը շարունակում է մնալ ազատ ու անկախ և երբեք գլուխ չի խոնարհելու ԱՄՆ-ի առաջ»:
Այսօր Իրանի հյուսիս-արևմտյան Խոյ քաղաքում Արևմտյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ թշնամիները ճնշում գործադրելով տնտեսության վրա և ժողովրդի համար խնդիրներ առաջանցելով, չեն կարող Իրանին հետ պահել իր վեհ նպատակներից, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանի ժողովուրդն ի տես աշխարհի մեծ խանդավառությամբ կնշի Իսլամական հեղափոխության 40-ամյակը»:
Նշելով, որ այսօր աշխարհի բոլոր երկրներն ու ժողովուրդները դեմ են ԱՄՆ-ի բռնի քայլերին, նախագահ Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն չի կարող թուլացնել Իրանի ժողովրդի հարաբերությունները տարածաշրջանի եղբայր ժողովուրդների հետ, քանզի բոլորը մուսուլմաններ են և կանգնած են իրար կողքի»:
Ռոհանին հավելել է.«Իրանի ժողովրդի կողքին Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի, Պակիստանի և իսլամ աշխարհի ժողովուրդները խորհում են իրենց դիմադրության, հավատքի, իսլամի ու անկախության մասին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դիմադրության շնորհիվ իմպերիալիստների պարտությունն իրականություն կդառնա»:
Ընդգծելով, որ թշնամիները զայրացած են տարածաշրջանում ահաբեկիչներին ձախողման մատնելու Իրանի ջանքերից, ԻԻՀ նախագահն ասել է.«Մուսուլմանները ցանկացած ժամանակ Իրանից աջակցություն խնդրեն, Իսլամական Իրանը կկատարի իր պարտականությունը և նրանց կաջակցի, ինչպիսին տեղի ունեցավ ահաբեկչության դեմ մղվող պայքարի ժամանակ»: