Ջաբերի Անսարին Աստանայում հանդիպել է Ղազախստանի արտգործնախարարի հետ
Սիրիայի միջազգային խաղաղության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ավագ օգնականը հանդիպել է Ղազախստանի արտգործնախարար Ղեյրաթ Աբդուլռահմանովի հետ:
Չորեքշաբթի օրը ԻԻՀ արտաքին գործերի նախարարիի ավագ օգնական Ջաբերի Անսարին հանդիպել է նաև Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավիրենտիևի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդատ Օնալի և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստորայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Սիրիայի սահմանադրական օրենքը մշակող հանձնախմբի ձևավորման, գերիների փոխանակման և երկրում քաղաքկան գործընթացների համադրման շուրջ:
Հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի լուծման հարցով 11-րդ միջազգային նստաշրջանը ավարտվել է հրադադարի ռեժիմը հովանավորող երկրների (Իրան, Ռուսաստան և Թուրքիա) կողմից համատեղ հայտարարությամբ:
Հանդիպման հաջորդ փուլը նախատեսվում է սկսել 2019 թվականի փետրվարին: