Իրանից նավթի գնման հարցում Ճապոնիայի վրա ԱՄՆ-ի ճնշումներն անօգուտ են եղել
https://parstoday.ir/hy/news/iran-i101361-Իրանից_նավթի_գնման_հարցում_Ճապոնիայի_վրա_ԱՄՆ_ի_ճնշումներն_անօգուտ_են_եղել
ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալը, Իրանից նավթի գնումները դադարեցնելու հարցով Ճապոնիայի վրա ԱՄՆ-ի ճնշումները պարտված քաղաքականություն է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2018 14:01 Asia/Tehran
  • Իրանից նավթի գնման հարցում Ճապոնիայի վրա ԱՄՆ-ի ճնշումներն անօգուտ են եղել

ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալը, Իրանից նավթի գնումները դադարեցնելու հարցով Ճապոնիայի վրա ԱՄՆ-ի ճնշումները պարտված քաղաքականություն է համարել:

Ճանպոնական Քիոդո օրաթերթին տված հարցազրույցում, Աբբաս Էրաղչին  շեշտել է.«Ճապոնիան մինչ օրս հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին և համաձայնւթյան չեղարկման համար ԱՄՆ-ի կողմից Տոկիոյի վրա գործադրվող ճնշումներով հանդերձ, շարուկանում է հովանավորել այս համաձայնությունը»:

Կարևորելով ՀԳՀԾ-ն ստորագրող մյուս երկրների կողմից ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալը հույս է հայտնել, որ Իրանից նավթի ներկրման ծավալների պակասեցման կամ ներկրման դադարեցման հարցում չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին և չի կանխի Թեհրան Տոկիո առևտրա-տնտեսական հարաբերություների շարունակումը:

Միևնույն ժամանակ, Էրաղչին վերջացած է համարել Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու ԱՄՆ-ի ծրագիրը և հավելել է.«Թեհրանն իր նավթն արտահանելու համար միշտ էլ մի ելք գտել է»:

Անցած ուրբաթ, իր իրանցի պաշտոնակից Մուհամմդ Ջավադ Զարիֆի հետ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի չեղարկմամբ հանդերձ բարձր գնահատելով միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալու Իրանի կառավարության մոտեցումը, Ճապոնիայի ԱԳ նախարար Թարո Կոնոն հայտարարել է.«Ի տարբերություն ԱՄՆ-ի, այս միջազգային համաձայնությանն աջակցելու հարցում Տոկիոյի դիրքորոշումը չի փոխվել»: