Իրանը օտարերկրացի ուսանողների թվով աշխարհում ռեկորդ է սահմանել
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Իրանն աշխարհում օտարերկրացի ուսանողների թվի առումով ռեկորդ է սահմանել:
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջերս հրապարակած իր զեկույցում հայտարարել է.«2011-2016 թթ.-ին Իրանի բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը երեք անգամ աճել է»:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ 2016-2017 թթ. ուսումնական տարում 14 հազար 356 ուսանող ավելացել է Իրանի համալսարաններում սովորող օտարերկրացի ուսանողների թվին:
Միջազգային հարցերով Իրանի գիտությունների փոխնախարար Հոսեյն Սալար Ամոլին 2018-2019 թթ. ուսումնական տարվա սկզբին հայտարարել է.«Ներկայումս Իրանի բուհերում սովորում են 55 հազար օտարերկրացի ուսանողներ »:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ օտարերկրացի ուսանողների թվով Թուրքիան Իրանից հետո մեծ տարբերությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը: