Դեկտեմբեր 08, 2018 07:42 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ-ի գործադրած ճնշումներին, ՕՊԵԿ-ի արտադրաչափը կրճատվեց. Զանգանե

Իրանի նավթի նախարարն ասել է. «Նավթ արտահանող երկրների կազմակերպություն ՕՊԵԿ-ը, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին և որոշ կուլիսյան հարցերի, իր արտադրաչափը կրճատեց»:

Բիժան Նամդար Զանգանեն, ուրբաթ գիշեր Իրանի հեռուստատեսության առաջին ալիքի ժամը 21-ի լրատվական բաժնի հետ զրույցում հավելել է. «Վիեննայում ՕՊԵԿ-ի նավթի ու էներգետիկայի նախարարների հետ չափազանց բարդ ու սեղմ բանակցությունների արդյունքում, Իրանի նավթի արտադրության քվոտաները պահպանվեցին»:

«Նավթի արտադրաչափի կրճատման համար ՕՊԵԿ-ի նոր որոշումն առաջիկա ամիսներին պիտի ամրագրվի և Իրանին դիմակայելու նպատակով, ոմանց կողմից շուկա հանված հավելյալ նավթի պիտի հավաքվի»,-հավելել է Զանգանեն:

Իրանի նավթի նախարարն ասել է. «ՕՊԵԿ-ի նավթի արտադրաչափի կրճատումը կպահպանվի մինչև շուկայում առաջարկի ու պահանջարկի միջև հավասարակշռության հաստատումը»:

ԻԻՀ-ն բացառվել է շուկայում առաջարկի հավելյալը վերացնելու և  նավթի գնի բարելավմանը նպաստելու համար նավթի արտադրաչափի կրճատման շուրջ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ -անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից:

ՕՊԵԿ-ի անդամները պայմանավորվել են օրական 800 հազար բարել կրճատել իրենց նավթի արտադրաչափը, որից բացառվել են Իրանը, Վենեսուելան ու Լիբիան:

Պիտակ