Իրանը և Թուրքիան համագործակցության երկու փաստաթուղթ ու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Դեկտեմբեր 20, 2018 13:19 Asia/Tehran
Իրանի իսլամական հանրապետությունը և Թուրքիան հինգշաբթի օրը երկկողմ հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնման ու խորացման նպատակով ստորագրել են երկու փաստաթուղթ ու փոխըմբռնման հուշագիր:
Առողջապահության և կապի ու լրատվության ոլորտներում Թեհրան-Անկարա համագործակցության փոխըմբռնման հուշագրերը ստորագրվել են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհնաիի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ներկայությամբ:
Հուշագրերը ստորագրել են երկու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
ԻԻՀ նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պաշտոնական հրավերով չորեքշաբթի ուշ երեկոյան ժամանել է Անկարա, մասնակցելու երկու երկրի ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ նիստին:
Պիտակ