Իրանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը շարունակում է գործել
https://parstoday.ir/hy/news/iran-i102442-Իրանի_և_Վրաստանի_միջև_վիզային_ռեժիմի_վերացման_մասին_համաձայնագիրը_շարունակում_է_գործել
Իրանի ԱԳ նախարարության գլխավոր հյուպատոսական վարչության տնօրենը և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալը համաձայնության են եկել երկու երկրի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ պահելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2018 13:46 Asia/Tehran
  • Իրանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին  համաձայնագիրը շարունակում է գործել

Իրանի ԱԳ նախարարության գլխավոր հյուպատոսական վարչության տնօրենը և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալը համաձայնության են եկել երկու երկրի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ պահելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Թբիլիսիում  տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարարության գլխավոր հյուպատոսական վարչության տնօրեն Ալի Ասղար Մոհամմադիի և Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվիցվիշիլիի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել հյուպատոսական հարաբերությունների և վերջին իրադարձությունների շուրջ: Նրանք կարևորել են բարեկամական հարաբերությունների նշանակությունը և երկու երկրի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ պահելու անհրաժեշտությունը:

Մոհամմադին և Խվիցիվիշվիլին այդ հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2019 թվականի փետրվարին անցկացնել Իրանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև հյուպատոսական չորրորդ համատեղ հանձնաժողովի նիստը:

Իրանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին ևս արձագանքելով Վրաստանի օդանավակայանում մի իրանցի տիկնոջ նկատմամբ ոստիկանության ցուցաբերած անարգալից վերաբերմունքին, երկրի  քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Վրաստան մեկնելուց: