Իրանահայ հայրենակիցները զոհաբերությամբ ու անձնազոհությամբ մասնակցել ու մասնակցում են երկրի պաշտպանությանը. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i102673-Իրանահայ_հայրենակիցները_զոհաբերությամբ_ու_անձնազոհությամբ_մասնակցել_ու_մասնակցում_են_երկրի_պաշտպանությանը._Ռոհանի
ԻԻՀ նախագահը իրանահայ նահատակ Ալֆրեդ Գաբրիի հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանահայ հայրենակիցներն Իրանի պաշտպանության ու պահպանության ճամբին մուսուլման քաղաքացիների հետ համաքայլ ներկա են եղել զոհաբերության ու անձնազոհության ասպարեզում և այսօր էլ պատրաստ են անձնազոհության և դա արժանի է գնահատանքի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2018 23:46 Asia/Tehran
  • Իրանահայ հայրենակիցները զոհաբերությամբ ու անձնազոհությամբ մասնակցել ու մասնակցում են երկրի պաշտպանությանը. Ռոհանի

ԻԻՀ նախագահը իրանահայ նահատակ Ալֆրեդ Գաբրիի հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանահայ հայրենակիցներն Իրանի պաշտպանության ու պահպանության ճամբին մուսուլման քաղաքացիների հետ համաքայլ ներկա են եղել զոհաբերության ու անձնազոհության ասպարեզում և այսօր էլ պատրաստ են անձնազոհության և դա արժանի է գնահատանքի»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, երկուշաբթի գիշեր՝ Ամանորի տոնին այցելել է նահատակ Ալֆրեդ Գաբրիի հարազատներին: Ռոհանին ասել է. «Ձեր որդին հայրենիքի ճանապարհին անձնազոհություն ու զոհաբերություն կատարեց: Ու թեև որդու կորուստը հեշտ չէ, բայց քանի որ Ձեր որդին նահատակվել է հանուն ժողովրդի և հայրենիքի դա մեղմում է նրա կորստի պատճառած ցավը»:

ԻԻՀ նախագահը բարիքներով լեցուն տարի մաղթելով իրանահայությանը, ամանորի կապակցությամբ շնորհավորել է իրանահայ նահատակի ընտանիքի անդամներին:

Նահատակ Ալֆրեդ Գաբրին սպանվեց 1991 թվականին՝ 20 տարեկան հասակում, մոնաֆեղների կողմից, Իրանի արևմուտքում գտնվող Գիլան Ղարբի տարածքում: