ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր կուղևորվի Հնդկաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i102873-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_այսօր_կուղևորվի_Հնդկաստան
ԻԻՀ ԱԳ նախարարը, քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն գլխավորելով, երկուշաբթի օրը կուղևորվի Հնդկաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2019 01:49 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր կուղևորվի Հնդկաստան

ԻԻՀ ԱԳ նախարարը, քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն գլխավորելով, երկուշաբթի օրը կուղևորվի Հնդկաստան:

ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրն ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ  Ջավադ Զարիֆի Հնդկաստան կատարելիք եռօրյա այցի ընթացքում, նրան կուղեկցեն պետական ու մասնավոր բաժինների տասնյակ գործարար ընկերությունների ավագ տնօրեններ»:

Ղասեմիի ընդգծմամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը Հնդկաստան կատարելիք ուղևորության ընթացքում ելույթ կունենա երկու երկրի առևտրականների համատեղ առևտրական համաժողովում և «Ռայսիսնա» երկխոսության տարեկան միջազգային համաժողովում:

Հնդկաստանը, Չինաստանի, Հարավային Կորեայի, Թուրքիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բրազիլիայի ու Շվեյցարիայի հետ միասին, գտնվում է Իրանի առևտրական գլխավոր գործընկերների առաջին տասնյակում: