Զարիֆ.«Հնդկաստանը դժվարին պայմաններում կանգնած է եղել Իրանի կողքին»
https://parstoday.ir/hy/news/iran-i102934-Զարիֆ._Հնդկաստանը_դժվարին_պայմաններում_կանգնած_է_եղել_Իրանի_կողքին
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Հնդկաստանը դժվարին պայմաններում կանգնած է եղել Իրանի իսլամական հանրապետության կողքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2019 13:00 Asia/Tehran
  • Զարիֆ.«Հնդկաստանը դժվարին պայմաններում կանգնած է եղել Իրանի կողքին»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Հնդկաստանը դժվարին պայմաններում կանգնած է եղել Իրանի իսլամական հանրապետության կողքին»:

Երեքշաբթի օրը Հնդկաստանի արդյունաբերությունների կոնֆեդերացիայի շրջանակում կայացած Իրան-Հնդկաստան տնտեսական նիստի ընթացքում, նշելով, որ Թեհրանը և Նոր Դելին ունեն երկարատև և կարելի է ասել հազարամյա գործակցություն, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Իրանը և Հնդկաստանը դարեր ի վեր ապրել ու համագործակցել են միմյանց հետ, և երկու երկրների գործարար ոլորտների միջև կան խոր արմատներ»:

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների կիրառումը նորություն չէ: Իրանի իսլամական հանրապետությունն անցած 40 տարիների ընթացքում տարբեր շրջափակումների է ենթարկվել:

Իրանի և Հնդկաստանի տնտեսական նիստի շրջանակում, երկու երկրի առևտրի, արդյունաբերության ու հանքերի պալատները տնտեսական համագործակցության մասին համատեղ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը ստորագրել են Իրանի առևտրի պալատի միջազգային հարցերով տեղակալ Մոհամմադ Ռեզա Քյարբասին և Հնդկաստանի առևտրի պալատի տեղակալը: