Խարազի.«Եվրոպայի կողմից հատուկ նշանակության մեխանիզմի (SPV) գործարկման հետաձգումն ընդունելի չէ»
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարության խորհրդի նախագահն ասել է.« Եվրոպայի կողմից Հատուկ նշանակության մեխանիզմի (SPV) գործարկման ձգձգումն ընդունելի չէ»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Քյամալ Խարազին Թեհրանում իտալական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է.«Եթե եվրոպական պետությունները գիտեին ,որ ոչ մի ազդեցություն չունեն իրենց ընկերությունների վրա, ինչու էին բանակցության մեջ մտնում Իրանի հետ»:
Խարազին ընդգծել է.«Թրամփը ձգտում է Եվրոպայի թուլացմանն ու մասնատմանը և Լեհաստանում հակաիրանական կոնֆերանս անցկացնելու ԱՄՆ-ի քայլն ուղղված է եվրոպական երկրների միջև տարաձայնության խորացմանը»:
Նշելով, որ Եվրոպայի շահերը պահանջում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին ուղղված գործնական քայլեր անել, Խարազին հստակեցրել է.«Եվրոպայի՝ ԱՄՆ-ի ճնշումներին հանձնվելը և ՀԳՀԾ-ի ձախողումը, հարցականի տակ են դնելու նաև Եվրոպայի անվտանգությունը»:
«Իրանի իսլամական հանրապետությունն իր անկախությունը պահպանելու համար չի հանձնվելու ճնշումներին, և անհրաժեշտ միջոցներ է կիրառելու երկրի կարիքներն ապահովելու համար»,ընդգծել է Խարազին: