Իրանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համաշխարհային համագործակցության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i103657-Իրանն_ընդգծել_է_կոռուպցիայի_դեմ_պայքարի_հարցում_համաշխարհային_համագործակցության_անհրաժեշտությունը
Իրանի Գլխավոր քննչական կազմակերպության տնօրենն ընդգծել է կոռուպցիայից գոյացած ակտիվների վերադարձման և հանցագործների արտահանձնման ուղղությամբ միջազգային շրջանակների համագործակցության անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 25, 2019 07:39 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համաշխարհային համագործակցության անհրաժեշտությունը

Իրանի Գլխավոր քննչական կազմակերպության տնօրենն ընդգծել է կոռուպցիայից գոյացած ակտիվների վերադարձման և հանցագործների արտահանձնման ուղղությամբ միջազգային շրջանակների համագործակցության անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Գլխավոր քննչական կազմակերպության տնօրեն դատավոր Նասեր Սեռաջը հինգշաբթի օրը Վիեննայում Կոռուպցիայի դեմ պայքարի կառույցների միջազգային ֆորումի 10-րդ նստաշրջանում հայտարարել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար ՄԱԿ-ի կոնվենցիան մարդկության ջանքերի արդյունքն է, որն այսօր 15 տարի անց իր արբունքի շրջանում գտնվելով հանդերձ արժեքավոր փորձ է կուտակել ու ուշագրավ վայրիվերումների ականատես է եղել»:

«Համագործակցությունների ամրապնդումը և առավել արդյունավետ մեխանիզմների հայտնաբերմանն ուղղված ջանքերն անկասկած լուսավոր հեռանկար են ուրվագծում դեպի համաշխարհային քրեական արդարության այնպիսի համակարգ ուղղված շարժման համար, որը կարող է երաշխավորել իրավազուրկ ժողովուրդների իրավունքների վերականգնումը»,-հավելել է դատավոր Սեռաջը:

Հանցագործությունների դեմ պայքարի 10-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար, Նասեր Սեռաջը երկուշաբթի  օրը մեկնել է Վիեննա: