Զարիֆ.«ՀԳՀԾ-ն աշխարհում մեկուսացրել է ԱՄՆ-ին»
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն աշխարհում մեկուսացրել է ԱՄՆ-ին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ին բարդ վիճակի մեջ է դրել»:
Ինչպես հաղոդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր նշել է.«ԱՄՆ-ն Համատեղ գործողությունների համապարձակ ծրագրից դուրս գալուց հետո, իր ամբողջ ջանքն ի գործ դրեց, որպեսզի աշխարհին տրամադրի Իրանի դեմ, բայց այդ բոլոր ջանքերը ոչ մի արդյունք չունեցան Վաշինգտոնի համար»:
Անդրադառնալով Փարիզյան համաձայնագրից և Հյուսիսամերիկյան ազատ առևտրի պայմանագրից (NAFTA) ու այլ միջազգային դաշինքներից ԱՄՆ-ի դուրս գալուն, Զարիֆը հստակեցրել է.«ԱՄՆ-ի կառավարությունը չի հարգում միջազգային իրավունքների հիմնարարար սկզբունքները»:
Խոսելով Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող իրանցի առևտրականների ու գործարարների իրավունքների շրջանցման մասին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Չնայած Էմիրություններն Իրանի հետ տնտեսական լայն հարաբերություններ ուներ, բայց նրա պատասխանատուների թույլ տված քաղաքական ու ռազմավարական սխալների պատճառով, այդ երկիրը մտել է Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ վերաբերմունքի անընդունելի փուլ»: