Իրաքի ԱԳՆ.«Իրանի դեմ ոչ մի նախաձեռնության չենք մասնակցի»
Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Բաղդադը Իրանի իսլամական հանրապետության դեմ ոչ մի նախաձեռնության չի մասնակցի»:
Մոհամմադ Ալի Ալ-Հաքիմը չորեքշաբթի օրը Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Մենք Իրանի դեմ ոչ մի նախաձեռնության չենք մասնակցելու»:
Իրաքի ԱԳ նախարարը հավելել է.«Ռուսաստանի հետ ռազմական ու անվտանգության ոլորտի համագործակցությունը Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ կրած պարտության երաշխիքն է»:
Մոհամմադ Ալի Ալ-Հաքիմը Սիրիայի իրադարձությունների մասին ասել է.«Սիրիայի միասնությունը համարվում է այս երկրում կայունության հաստատման հիմնական գործոնը»:
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովն ասել է.«Մոսկվան իրաքցիներին կօգնի, որպեսզի վերջիններս կարողանան ընդլայնել իրենց ռազմական կարողությունները»:
ՌԴ ԱԳ նախարարն այսօր հրապարակած հաղորդագրության մեջ քննադատելով ԱՄՆ-ին, նշել է.«Նոր մարտագլխիկներ զարգացնելու ԱՄՆ-ի քայլը մեծացնում է միջուկային պատերազմի վտանգը»:
Այդ հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ Ազգային անվտանգության գործակալության այն հայտարարությունից երկու օր անց, որի համաձայն, ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել W76-2 նոր միջուկային մարտագլխիկների անհայտ թվով արտադրությանը: